Մի համալսարանում բոլոր մաթեմատիկոսները բաժանվում էին երկու տեսակի․ Նրանք, ովքեր անում են այն, ինչ իրենց է դուր գալիս, բայց դեկանին դուր չի գալիս։ Նրանք, ովքեր անում են այն, ինչ դեկանին է դուր գալիս, բայց իրենց դուր չի գալիս։ Սա պարզելուց հետո, համալսարանը ստուգող հանձնաժողովը պաշտոնից հեռացրեց մաթեմատիկական ֆակուլտետի դեկանին: Ձևակերպե՛ք այն տրամաբանական եզրակացությունը, որով հանձնաժողովը հիմնավորեց իր որոշումը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դեկանը մաթեմատիկոս չէ

    Մեկնաբանություն

    Եթե մաթեմատիկական ֆակուլտետի դեկանը մաթեմատիկոս է, ուրեմն պատկանում է այս երկու տեսակներից մեկին: Հետևաբար, դեկանը չի կարող անել այն, ինչ իրեն է դուր գալիս, բայց դեկանին դուր չի գալիս, ինչպես նաև չի կարող անել այն, ինչ դեկանին է դուր գալիս, բայց իրեն դուր չի գալիս։ Հետևաբար, սկզբնական ենթադրությունը, որ դեկանը մաթեմատիկոս է, թյուր է: Հանձնաժողովը չցանկացավ ունենալ ոչ մաթեմատիկոս դեկան մաթեմատիկական ֆակուլտետում։

    10 թիմ է խաղացել1 ճիշտ10% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ