Պերուական հոսանքը սկսվում է Հարավային Ամերիկայի հարավում և ընթանում է մայրցամաքի արևմտյան ափի երկայնքով: Համարվում է, որ հենց այս հոսանքի պատճառով են ԴՐԱՆՔ ապրում նաև Գալապագոսյան կղզիներում: Անվանե՛ք ԴՐԱՆՑ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պինգվիններ

    Մեկնաբանություն

    Հարավային Ամերիկայի հարավը բավականին ցուրտ վայր է այդ թվում Անտարկտիդային մոտ լինելու պատճառով: Պերուական հոսանքի ջերմաստիճանը 15-ից 20 °C է: Գալապագոսյան պինգվիններն ապրում են գործնականում հասարակածի վրա, ինչը բավականին արտասովոր է անտարկտիկական թռչունների համար:

    Vemintel