Վիկտորյական Անգլիայի բանակը երբեմն երկու երրորդով կազմված էր լինում իռլանդացիներից։ Կատակում էին, թե Բրիտանիայում լավագույն զորակոչիկներ հավաքագրողը ԴԱ էր։ Ըստ հարցի հեղինակի, ԴԱ մի հեծելազորի մաս է կազմում։ Անվանե՛ք ԴԱ մեկ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սով
Մեկնաբանություն
19-րդ դարում Իռլանդիայում ծանր շրջան էր և պարբերաբար սով էր սկսվում երկրում, դե իսկ շատ իռլանդացիներ դառնում էին զինվոր, որտեղ գոնե կերակրում էին։ Եվ, ինչպես գիտեք, Սովը Ապոկալիպսիսի չորս հեծյալներից մեկն է։
14 թիմ է խաղացել8 ճիշտ57% ճշգրտություն