Մի գիտափորձի ժամանակ գիտնականները փորձում էին պարզել՝ արդյոք շիմպանզեները կարող են հասկանալ ոչ թե գծային, այլ այսպես կոչված շրջանաձև հիերարխիայի սկզբունքը։ Գիտափորձը հաջողությամբ է անցել, և շիմպանզեները սովորել են ԱՆԵԼ ԴԱ։ Պատասխանե՛ք մի քանի բառով՝ ի՞նչ ենք փոխարինել ԱՆԵԼ ԴԱ-ով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Խաղալ «Քար, մկրատ, թուղթ» կամ «Չինգաչունգ»

    Մեկնաբանություն

    Կենդանական աշխարհում, որպես կանոն, գործում է գծային հիերարխիա՝ առաջինն ավելի ուժեղ է, քան երկրորդը, երկրորդն ավելի ուժեղ է, քան երրորդը, և, հետևաբար, առաջինն ավելի ուժեղ է, քան երրորդը։ Գիտնականները որոշեցին ստուգել, թե արդյոք շիմպանզեները կկարողանան յուրացնել շրջանաձև հիերարխիան, երբ առաջինը հաղթում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին, իսկ երրորդը՝ առաջինին։ Դրա համար կապիկներին փորձեցին սովորեցնել «Չինգաչունգ» (կամ «Քար, մկրատ, թուղթ») խաղալ։

    12 թիմ է խաղացել1 ճիշտ8% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ