Օկտոբասը խոշոր լարային երաժշտական գործիք է։ Դրա լարերի հաստությունը հասնում է 8 միլիմետրի, այդ պատճառով Ժան Վիլյոմը օկտոբասը համալրել է այսպես կոչված մեխանիկական ԻՔՍԵՐՈՎ։ Որոշակի երաժշտության երկրպագուները կարող են երկրորդ և հինգերորդ ԻՔՍԵՐԸ ուղիղ թողնել։ Անվանե՛ք ԻՔՍԸ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մատ

    Մեկնաբանություն

    Օկտոբասի լարերը չափազանց հաստ են, որպեսզի հնարավոր լինի դրանք սեղմել մատներով։ Այդ պատճառով կոնստրուկտոր Ժան Վիլյոմը օկտոբասը համալրել է հատուկ «մեխանիկական մատներով»։ Ռոք երկրպագուների շրջանում տարածված ժեստը ցուցադրվում է առաջ պարզած ճկույթի և ցուցամատի միջոցով, մինչդեռ միջնամատն ու մատնեմատը սեղմված են ափին։

    12 թիմ է խաղացել10 ճիշտ83% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ