Այս հարցում ԻՔՍ-ը փոխարինում է մեկ այլ բառի։ Երբ Մոցարտի մտքին որևէ գաղափար էր գալիս, նա հաճախ չէր կարողանում տեղում նստել։ Այդ պատճառով Մոցարտի ԻՔՍ-ը ստիպված էր լինում հաճախ վազել կոմպոզիտորի հետևից։ Պետք չէ ասել, թե ինչ է ԻՔՍ-ը։ Անվանե՛ք այն ԻՔՍ-ին, ով հանդիսանում մի քանի դասական ստեղծագործությունների գլխավոր հերոսը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ֆիգարո
Մեկնաբանություն
Վարսավիրանոցում Մոցարտը բարդ հաճախորդ էր. հենց նրա մտքին մի գաղափար էր գալիս, կոմպոզիտորը անմիջապես վեր էր թռչում տեղից։ Սափրիչ (վարսավիր) Ֆիգարոն Բոմարշեի երկու պիեսների և դրանց հիման վրա բեմադրված օպերաների գլխավոր հերոսն է, որոնց թվում է, օրինակ, հենց Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»։ (ԻՔՍ-ը «սափրիչ» կամ «վարսավիր» բառն է)։
13 թիմ է խաղացել4 ճիշտ31% ճշգրտություն