1789 թվականին, Ֆրանսիական հեղափոխությունից հետո, երկրի գերագույն հանձնաժողովի անդամ ընտրված, կոմս Օնորե Գաբրիել Ռիկետի դե Միրաբոն իր ելույթից առաջ ուշադիր նայեց դահլիճին, որտեղ հավաքվել էին ինչպես մոլեռանդ աբսոլյուտիստներ, այնպես էլ սահմանադրության կողմնակիցներ։ Դիմելով նրանց՝ Միրաբոն, ինչպես կարծում են բազմաթիվ պատմաբաններ, առաջին անգամ օգտագործեց մի բնորոշում։ Ասացե՛ք, թե ինչպե՞ս նա անվանեց դահլիճում նստածներին։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    աջեր և ձախեր

    Մեկնաբանություն

    «Պարոնայք աջից, պարոնայք ձախից...»՝ այսպես նա բաժանեց ներկաներին ըստ իրենց նստած դիրքի, քանի որ նման տարբեր հայացքների մարդիկ դժվար թե ցանկանային իրար կողք նստել:

    13 թիմ է խաղացել6 ճիշտ46% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ