«ՅՈւԷՅ դոթ ՉԷՄՓԻՈՆԱԹ դոթ ՔՈՄ» կայքում հրապարակված հոդվածը, ամփոփելով Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը, պատմում էր անցած մրցաշրջանում փայլած լավագույն վետերանների մասին: Հոդվածի վերնագիրը միայն հարցականով էր տարբերվում մի օսկարակիր ֆիլմի վերնագրից: Անվանեք այդ ֆիլմը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
“Старикам тут не место” կամ “No Country for Old Men”
Մեկնաբանություն
Պատասխանի հիմքում 2007 թվականի օսկարակիր ֆիլմի անունն է՝ «No Country for Old Men» կամ «Старикам тут не место»։ Հոդվածը վերաբերում է վետերան խաղացողներին, այսինքն՝ «ծերունիներին», ովքեր չնայած իրենց տարիքին, հաջողություններ էին գրանցում։ Այսպիսով, հոդվածի հարցականով վերնագիրը կասկածի տակ էր դնում հետևյալ միտքը՝ արդյոք վետերանների համար իսկապե՞ս տեղ չկա։