ԶԼՄ-ները մեջբերում են մի մարզչի կարծիքը, ըստ որի՝ ֆուտբոլը վերապրել է ընդամենը մեկ իսկական հեղափոխություն. եթե նախկինում պատրաստի մի քանի կոմբինացիան կարող էր հերիքել ամբողջ մրցաշրջանի համար,ապա ԴՐԱ ի հայտ գալով՝ ստիպված եղան մի քանի կոմբինացիա պատրաստել յուրաքանչյուր խաղի համար։ Անվանե՛ք ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հեռուստատեսություն կամ Հեռարձակում / Վիդեոձայնագրություն
Մեկնաբանություն
Թիմերը, որոնք հիմնված էին միայն բազմամյա և փորձված մարտավարության վրա, սկսեցին զիջել նրանց, ովքեր կարողանում էին դիտել ուրիշների խաղերը և որակյալ վերլուծել դրանք։
11 թիմ է խաղացել9 ճիշտ82% ճշգրտություն