«Օֆֆլի» ֆիրման առաջարկել է յուրօրինակ, թեև ոչ միանշանակ մի սանդղակ՝ անցյալ հազարամյակում հետք թողած մարդկանց դասակարգելու համար։ Այս սանդղակով քաղաքական գործիչներն ու զինվորականները դասակարգված են Ստալինից մինչև Գանդի, նկարիչները՝ Ռեմբրանդտից մինչև Լեոնարդո դա Վինչի, գիտնականները՝ Ռենտգենից մինչև Էյնշտեյն, իսկ երաժիշտները՝ Վագներից մինչև Բեթհովեն։ Բնականաբար, այս դասակարգման մեջ կային նաև տիկնայք՝ օրինակ՝ Մարի Կյուրին։ Քանի՞ հորիզոնականով էր Մարի Կյուրին այս սանդղակով Էյնշտեյնից ցածր և ինչո՞ւ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
2 հորիզոնականով։ Էյնշտեյնը տուզն է, իսկ Մարի Կյուրին՝ դաման
Մեկնաբանություն
«Օֆֆլի» ֆիրման թողարկել էր խաղաթղթեր։ Ստալինը, Ռեմբրանդտը, Ռենտգենն ու Վագները համապատասխանում էին երկուսներին, Գանդին, Լեոնարդոն, Էյնշտեյնն ու Բեթհովենը՝ տուզերին, իսկ Մարի Կյուրին, բնականաբար, դաման է։ Խաղաթղթերի աստիճանակարգում տուզի և դամայի միջև գտնվում է արքան, հետևաբար դաման տուզից ցածր է ճիշտ 2 հորիզոնականով։
12 թիմ է խաղացել1 ճիշտ8% ճշգրտություն