Սպանության մասին պատմող դետեկտիվ ֆիլմերից մեկում, երբ ոստիկանը պնդում է, թե մահացածը չէր կարող վերակենդանանալ, քննիչը, չկարողանալով տալ ողջամիտ բացատրություն, միայն արտասանում է 1969 թվականին ստեղծված հերոսի ֆիրմային արտահայտությունը՝ հույս ունենալով, որ վերջում առեղծվածի դիմակը կպատռվի։ Այդ հերոսի անունը հորինվել է Ֆրենկ Սինատրայի «Strangers in the Night» երգի շնորհիվ։ Ի՞նչ է ասում քննիչը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Scooby-Dooby-Doo (Սկուբի-Դուբի-Դու)
Մեկնաբանություն
Խոսքը «Հանեք դանակները 3» (Wake Up Dead Man) ֆիլմի մասին է։ Սինատրան երգի վերջում իմպրովիզացիա է անում՝ երգելով «դու-բի-դու-բի-դու», ինչն էլ ոգեշնչել է պրոդյուսերներին շանը անվանել Սկուբի-Դու։ Քննիչ Բենուա Բլանը, չունենալով այլ բացատրություն, հեգնանքով մեջբերում է այս հերոսի անվանումը։
11 թիմ է խաղացել1 ճիշտ9% ճշգրտություն