Կումպունոֆոբիան կոճակներից վախն է։ Ժամանակի ընթացքում այն կարող է զարգանալ և վերածվել նման չափի այլ առարկաներից վախի։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք այն մարդուն, ում մասին 2007 թվականից հետո հաճախ էին հիշատակում կումպունոֆոբիայի վերաբերյալ նյութերում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սթիվ Ջոբս
Մեկնաբանություն
Մեկնաբանություն. Նրա նկարը կա անգամ այս ֆոբիային նվիրված Վիքիպեդիայի էջում։ Նա չէր սիրում ոչ հագուստի կոճակներ, ոչ էլ սարքերի կոճակներ․ նա նախընտրում էր առանց կոճակների հագուստ և ձգտում էր նվազագույնի հասցնել կոճակների օգտագործումը «Apple»-ի սարքերի դիզայնում։