Մի նորվեգական դիզայն ստուդիա առաջարկեց նորվեգական անձնագրի էջերի վրա պատկերել երկրի բնաշխարհը։ Դիզայներների մտահղացմամբ՝ ուլտրամանուշակագույն լույսի ներքո անձնագրի էջերին նայելիս հնարավոր կլինի տեսնել ԴԱ։ Հսկա մոլորակների վրա ուժեղ մագնիսական դաշտի պատճառով ԴԱ շատ ավելի մեծ մասշտաբներ ունի։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հյուսիսափայլ

    Մեկնաբանություն

    Անձնագրերում օգտագործվում են տարբեր անվտանգության նշաններ, որոնցում հաճախ պատկերվում են երկրի համար կարևոր խորհրդանիշներ։ Նորվեգիայում դրանց թվում են գեղատեսիլ բնապատկերները, այդ թվում՝ հյուսիսափայլը, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ