Տարիներ առաջ Ֆրանսիայում մառան մտնելուց առաջ անհրաժեշտ էր կրել հատուկ պաշտպանիչ հագուստ, քանի որ մինչ այդ սոմելյեներն ու մառանների սեփականատերերը հաճախ կորցնում էին մեկ աչքը կամ դեմքին սպիեր ստանում։ Մենք չենք հարցնում, թե ինչի՞ դեմ էր այդ պաշտպանությունը։ Նշե՛ք այն հայտնի ասացվածքը, որն առաջացել է հենց այդ տարիներին:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ով ռիսկի չի դիմում, չի խմում շամպայն

    Մեկնաբանություն

    Բարձր ճնշման տակ գտնվող շամպայնի շշերը հին ժամանակներում բավականին հաճախ էին պայթում և կարող էին լուրջ վնասվածքներ հասցնել սոմելյեներին: Սրա պատճառով շամպայնը անվանում էին նաև սատանայի գինի: Շամպայնի մասին հենց այս յուրահատուկ պատմությունն է դարձել հայտնի ասացվածքի հիմքը: Հուսամ, դուք էլ եք դիմել ռիսկի և խաղադրույք եք կատարել այս հարցի վրա:

    13 թիմ է խաղացել2 ճիշտ15% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ