Էփլի խանութներում ցուցադրմանը ենթակա Մաքբուքների էկրանները միշտ բաց են 76 աստիճան անկյան տակ։ Էփլի մարկետոլոգները հաշվարկել են որ էկրանի այս չափի բացվածքի պարագայում Մաքբուքները ամենաշատն են վաճառվում, քանի որ հաճախորդները ԱՆՈՒՄ ԵՆ ԴԱ։ Պատասխանե՛ք, թե հայտնի սեղանի խաղում ինչ օրենք է գործում եթե ԱՐԵԼ ԵՍ ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դիպչել ես պետք է խաղաս

    Մեկնաբանություն

    Էկրանն այդ անկյան տակ բաց լինելու դեպքում հաճախորդներն ավելի հաճախ են դիպչում Մաքբուքին՝ այն ավելի հարմար դիրքի բերելու կամ փորձարկելու համար: Եթե հաճախորդը դիպչում է ապրանքին ապա դրա գնելու հավանականությունը մեծանում է մի քանի անգամ։ Դե իսկ շախմատում եթե դիպչել ես խաղաքարին՝ պետք է խաղաս:

    8 թիմ է խաղացել8 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ