2017 թվականի փետրվարի 10-ին, ոմն Ադամ Բոյդ, խաբելով անվտանգության աշխատակիցներին, հայտնվել է ինդի-խմբերից մեկի համերգի VIP-գոտում: Նա պահակներին ապացույց է ցույց տվել, որ հանդիսանում է խմբի երգերից մեկի համահեղինակը և վոկալիստի զարմիկը: Նշեք, թե ի՞նչ է արել Ադամ Բոյդը 2017 թվականի փետրվարի 10-ին` ժամը 20 անց 28 րոպեին:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
խմբագրել է Վիքիպեդիայի հոդվածը այդ խմբի մասին
Մեկնաբանություն
Բոյդը հենց համերգի մուտքի մոտ փոփոխություններ է կատարել հոդվածում խմբի մասին հոդվածում ավելացնելով իր անունը: Այնուհետև հեռախոսով հոդվածը ցույց է տվել պահակներին, և նրանք նրան ներս են թողել: Վիքիպեդիայում պահպանվում են ցանկացած խմբագրումներ, այնպես որ այս մեկը նույնպես կարելի է գտնել մինչև րոպեի ճշգրտությամբ: Փնտրեք «The Sherlocks» [զե շերլոքս] խմբի մասին հոդվածում: