Մի անգամ հայտնի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը այցելեց Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հրավերով։ Ազնավուրը հարցազրույցում իր այցելության առիթի մասին խոսելիս նշեց. «Երբեք այդքան մեծ ամբոխի առջև ինձ չէին մերկացրել»։ Ուշադրություն, հարցը․ Ի՞նչ իրադարձության էր մասնակցել Ազնավուրը Հայաստանում։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Իր արձանի բացմանը

    Մեկնաբանություն

    Հայտնի շանսոնյեն այդպես է ասել իր արձանի բացման առիթով, նկատի ունենալով իր արձանի վրայից քողը հանելը։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ