Կառլ Դայսերոտը, Փեթեր Հեգեմանը և Գեորգ Նագելը հայտնագործել են մի մեթոդ, որի միջոցով հնարավոր են դարձնում նյարդային բջիջների ակտիվության սելեկտիվ կառավարումը։ Նրանք միաբջիջ ջրիմուռների ֆոտոտաքսիսն ապահովող սպիտակուցի գենը տեղադրել են կենդանիների նեյրոնների մեջ և դրանք զգայուն դարձրել որոշակի ազդակների համար։ 1884 թվականին պատենտավորված ո՞ր առարկայի հետ են համեմատում այս գործիքը հետազոտողները։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    լույսի անջատիչ, հոմանիշ տարբերակներ

    Մեկնաբանություն

    Ֆոտոտաքսիս բառացի նշանակում է, ինչպես դպրոցից հիշում ենք, տեղաշարժ դեպի լույսը։ Այս պարզունակ անցուղին նեյրոնի թաղանթում հայտնվելով որոշակի երկարությամբ լույսի ճառագայթից բացվում է, դառնալով յուրօրինակ «Լույսի անջատիչ»։

    Rush Pub