Մի ընկերություն արտադրում է «Զգուշացե՛ք, թաց հատակ» նշաններ՝ ձևավորված ԴՐԱ տեսքով: Կինոէկրանին ԴՐԱ առաջին հայտնվելը վերագրվում է 1917 թվականին: Անվանե՛ք ԴԱ երկու բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Բանանի կեղև

    Մեկնաբանություն

    Նման նշանները շատ ավելի արագ են գրավում մարդկանց ուշադրությունը, քանի որ բոլորիս ենթագիտակցության մեջ «բանանն ու սայթաքելը» անբաժանելի են։ Բանանի կեղևի վրա սայթաքող մարդու կերպարը կատակերգական հայտնի հնարք է, որը հայտնի է դեռ համր կինոյի ժամանակներից։

    13 թիմ է խաղացել6 ճիշտ46% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ