Շիկահեր մազերի պատճառով ընտանիքում նրան անվանում էին «Արևի արքա»։ Հետագայում աստղազարդ երկնքին երկար նայելու սովորության համար նրան սկսեցին անվանել «լուսնոտ»։ Անվանե՛ք նրա ստեղծած ամենահայտնի հերոսին, ով հեղինակի նախնական մտահղացմամբ, ապրում էր ամպի վրա։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Փոքրիկ իշխանը

    Մեկնաբանություն

    Հեղինակի կյանքում առկա էին բազմաթիվ հղումներ դեպի իր ամենահայտնի ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Փոքրիկ իշխանը, որին ստեղծելիս Էքզյուպերին սկզբում նախատեսում էր բնակեցնել նրան ամպի վրա, սակայն հետագայում որոշեց, որ նա պետք է ապրի B-612 փոքրիկ աստերոիդի վրա։

    14 թիմ է խաղացել13 ճիշտ93% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ