Վերջերս ներկայացվել է 20-րդ դարի կեսերին գրված հայտնի վեպի բավականին յուրահատուկ մի վերահրատարակություն։ Էջերի վրա տեքստը հնարավոր էր կարդալ միայն այն դեպքում, եթե ԱՆԵՔ ԴԱ։ Ուշադրություն, հարցը․ Ասացե՛ք, թե ինչ է պետք անել։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Տաքացնել

    Մեկնաբանություն

    Խոսքը Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպի մասին է։ Վերահրատարակված տարբերակում տեքստը երևում է միայն այն դեպքում, երբ էջը տաքացվում է, օրինակ՝ կրակայրիչով։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ