Հայտնի ինժեները թագավորին ասաց, որ լուսինը ատամներով բռնելը ավելի հեշտ կլիներ քան այդ վայրում որևէ բան կառուցելը: Հավելենք նաև, որ Նազենի Հովհաննիսյանը այդտեղ գլխիվայր հեծանիվ է վարել: Մենք չենք հարցնում կառույցի անվանումը, գրեք հայտնի նախադասությունը, որը հաճախ կարելի էր լսել այդտեղ, օգտագործելով 4 բառ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մոնիկա, պտտիր վագրի գլուխը
Մեկնաբանություն
Հայտնի ինժեները Մարշալ Վոբանն էր, ով իր դժգոհությունը հայտնում էր Լյուդովիկոս XIV թագավորին։ Միայն երկու դար անց նրանք կարողացան ամրոց կառուցել ծոցի ավազոտ ափին: Իսկ էլ որտե՞ղ կարող էր նման անհավանական ու վտանգավոր բան տեղի ունենալ, եթե ոչ Ֆորտ Բոյարդ ամրոցում: Արդեն կարելի է կռահել, որ հայտնի նախադասությունն է «Մոնիկա, պտտիր վագրի գլուխը»: