Հռոմի պապ Լևոն X-ի աշխատասենյակում կախված էր Միջերկրածովյան տարածաշրջանի հսկայական քարտեզ։ Դրա վրա խոշոր քաղաքները նշված էին թանկարժեք քարերով և ազնիվ մետաղներով։ Իսկ ահա Վենետիկը, որին անվանում էին Նոր Սոդոմ և անառակության ու մեղքի քաղաք, քարտեզի վրա նշված էր ԻՔՍՈՎ։ Հարցի հեղինակը սիրում է ճամփորդել և ժամանակի ընթացքում ԻՔՍԵՐ ընտրելիս սկսել է նախապատվությունը տալ ավելի փոքր չափսեր ունեցողներին։ Ո՞ր բառն ենք մենք փոխարինել ԻՔՍՈՎ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մագնիս

    Մեկնաբանություն

    Քարտեզի վրա դա փոխաբերություն էր առ այն, որ անառակությունը միշտ ձգող է և գրավում է մարդկանց։ Իսկ հարցի երկրորդ մասում խոսքը ճամփորդական հուշանվեր մագնիսների մասին է, որոնցից հեղինակը սկսել նախընտրել ավելի փոքրերը՝ սառնարանի վրա տեղի պակասի պատճառով։

    14 թիմ է խաղացել7 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ