Վերլուծաբանները «Առյուծ Արքան» անիմացիոն ֆիլմի սյուժետային զարգացումները ուսումնասիրելիս հանգել են այն եզրակացությանը, որ ֆիլմի հիմքում կարող է ընկած լինել շատ ավելի հին ստեղծագործություն: Այնուամենայնիվ, Սիմբայի պատմությունը կարող էր չլինել մանկական, եթե հիմքում ընկած ստեղծագործության ողբերգական ավարտը նույնպես կրկնօրինակվեր մուլտֆիլմում։ Անվանե՛ք այդ ստեղծագործությունը, հաշվի առնելով, որ «Առյուծ Արքան» էլ ավելի նման կլիներ դրան, եթե կոչվեր պարզապես «Սիմբա»։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Համլետ

    Մեկնաբանություն

    Եվ իսկապես համընկնումները շատ են։ Եղբայրասպան և արքա հռչակված հորեղբայր, հոր հոգու ի հայտ գալը արքայազնին, աքսոր և վրեժխնդրություն։ Հետագայում այդ թեորիան պաշտոնապես հաստատվել է մուլտֆիլմի ստեղծողների կողմից։ Հարցում օգտագործված «լինել» և «չլինել» բառերը նույնպես կարող էին հուշում հանդիսանալ, իսկ մուլտֆիլմը Շեքսպիրյան «Համլետին» առավել նմանվելու համար պիտի կոչվեր ուղղակի «Սիմբա»։

    13 թիմ է խաղացել11 ճիշտ85% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ