Խնդրում եմ պահպանել լռություն։ Տուրետի համախտանիշ ունեցող մարդը կարող է հանկարծակի բարձր ձայներ արձակել: Համալսարաններից մեկում Ջոն Դևիդսոնին առաջարկել են փորձարկել համախտանիշի դրսևորումները թուլացնող սարք: Ստուգելու համար հերոսը որոշել է նույնիսկ գնալ ԱՅՆՏԵՂ: Ասացե՛ք, թե որտեղ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Գրադարան
Մեկնաբանություն
Լռության մեջ հանկարծակի ձայներն ընկալվում են էլ ավելի սուր, իսկ գրադարանի դեպքում սա նաև կարգուկանոնի կոպիտ խախտում է: Ջոն դևիդսոնը ռիսկի է դիմում , քանի որ սթրեսը հիմնական խթանիչ գործոններից է։ Նրա մասին կարող եք տեղյակ լինել «Ես հայհոյում եմ» ֆիլմից։