Այդ կառույցի առկայությունը կահույքի գործարանի հարևանությամբ բավականին տրամաբանական է։ Նույն կառույցը առկա է նաև Սպունգ Բոբի քաղաքում՝ Բիկինի Բոթթոմում, ինչը լիովին անտրամաբանական է։ Անվանե՛ք այդ կառույցը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հրշեջ դեպո

    Մեկնաբանություն

    Հրդեհը կահույքի գործարանում կարող է բերել հսկայական կորուստների։ Այդ պատճառով մեծ գործարաններին ավելի շահավետ է ունենալ իրենց սեփական հրշեջ դեպոն՝ պատահարներին արագ արձագանքելու համար։ Դե իսկ օվկիանոսի հատակին հրշեջ դեպոյի առկայությունը միանշանակ հարցեր է առաջացնում։

    Հինգշաբթի ակումբ