«Ոզնին մշուշում» մուլտֆիլմի նկարչուհի Ֆրանչեսկա Յարբուսովան ցանկանում էր, որ ոզնին և մյուս կերպարները հնարավորինս մանկական տեսք ունենան, այդ պատճառով օգտագործել է ԴԱ։ Խորհրդային դպրոցներում ԴՐԱ օգտագործումն արգելում էին, այդ թվում այն պատճառով, որ երեխաների տետրերն ավելի կեղտոտ էին ստացվում։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ձախ ձեռք (կամ Ձախ ձեռքը)։

    Մեկնաբանություն

    Նկարչուհու մոտ կենդանիները սկզբում ստացվում էին չափազանց լուրջ, և նա որոշեց նկարել դրանք իր ոչ աշխատանքային՝ ձախ ձեռքով։ Խորհրդային դպրոցներում երեխաներին հաճախ արգելում էին գրել ձախ ձեռքով։ Պատճառներից մեկը թանաքային գրիչներն էին. ձախլիկները, որոնց ափը ձախից աջ գրելու ընթացքում շարժվում էր տեքստի հետևից, ավելի շատ էին տրորում ու տարածում դեռ չչորացած թանաքը։

    Հինգշաբթի ակումբ