«Տիեզերք․ Տարածություն և ժամանակ» վավերագրական ֆիլմում նշվում է, որ Երկրի զարգացման վաղ փուլում աստերոիդների հարվածները բազմիցս ոչնչացրել են մոլորակի վրա ձևավորված ողջ կենդանական աշխարհը։ Տիեզերք նետված մոլորակի բեկորները ֆիլմում համեմատվել են ԴՐԱ հետ։ Անվանե՛ք ԴՐԱ ստեղծողին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Նոյ
Մեկնաբանություն
Երկրի վրա կյանքը լիովին անհետանում էր, սակայն բակտերիաները գոյատևում էին տիեզերք ընկած բեկորների վրա։ Տարիներ անց միկրոօրգանիզմները կրկին հայտնվում էին Երկրի մակերեսին և վերածնում կյանքը։ Ինչպես Նոյան տապանը Մեծ ջրհեղեղից հետո:
12 թիմ է խաղացել2 ճիշտ17% ճշգրտություն