
Ահա 1993 թվականին արտոնագրված գյուտից մի պատկեր։ Եթե փորձեք անել մի գործողություն առանց այս գյուտը օգտագործելու, հավանաբար կստանաք մարմնական վնասվածք։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք այս գյուտի հայտնի օգտագործողին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մայքլ Ջեքսոն
Մեկնաբանություն
Արտոնագրված կոշիկի դիզայնը թույլ է տալիս կրողին թեքվել առաջ, ինչպես երևում է Ջեքսոնի «Smooth Criminal» տեսահոլովակում։ Հարմար պահին բեմից դուրս են գալիս փոքրիկ քորոցներ, որոնք թույլ են տալիս կրողին իր արտոնագրված կրունկը հենել այդ քորոցներին և թեքվել առաջ 45 աստիճանով։