Ռոբերտ Մաքքին պնդում է, որ մեր հաճույքը ոչ թե զգայական, այլ էմոցիոնալ բնույթ ունի, այդ պատճառով էլ մենք հիացմունք ենք ապրում Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ից, իսկ ԴՐԱՆԻՑ՝ ոչ։ Անվանե՛ք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Պատճեն

    Մեկնաբանություն

    Եթե մեր հաճույքը զգայական բնույթ ունենար, ապա Վան Գոգի «Աստղալից գիշեր»-ի պատճենից մենք կստանայինք նույնպիսի հաճույք, ինչպիսին բնօրինակից, սակայն Ռոբերտ Մաքքին պնդում է, որ մեր հաճույքը հաճախ թելադրված է մեր էմոցիաներով։ Մեզ ավելի շատ դուր է գալիս այն փաստը, որ հենց Վան Գոգն է նկարել այդ կտավը, այլ ոչ թե այն, թե իրականում ինչպիսի տեսք ունի նկարը։ Երկու անգամ կրկնվող հարցը հուշում էր պատասխանի մասին։

    13 թիմ է խաղացել7 ճիշտ54% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ