Ահա Իշիգակի կղզում գտնվող մի հուշարձան, որը նվիրված է անցյալ դարի յոթանասունականների վերջին տեղի ունեցած մի իրադարձության: Մենք փակել ենք հուշարձանի մեջտեղի մասը: Հնարավորինս ճշգրիտ անվանեք նշված իրադարձությունը:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Անցում ձախակողմյան երթևեկության

    Մեկնաբանություն

    Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունից և ամերիկյան օկուպացիայից հետո Ճապոնիայի որոշ շրջաններում մտցվեց աջակողմյան երթևեկություն։ Հակառակը տեղի ունեցավ 1978 թվականին։ Հուշարձանի վրա ձախ կողմում նստած հանգիստ կենդանին խորհրդանշորեն թույլատրում է երթևեկությունը, իսկ աջ կողմում զայրացած կենդանին՝ արգելում։

    Հինգշաբթի ակումբ