Մի հումորային նկարում բանակը պատրաստվում է հարձակվել հատակին ընկած ուտելիքի մի կտորի վրա, բայց առաջնորդը հրամայում է մի փոքր սպասել, ակնհայտորեն նկատի ունենալով ԴԱ։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ԴԱ երեք բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    5 վայրկյանի կանոն

    Մեկնաբանություն

    Այս «կանոնը» սահմանում է, որ հատակին ընկած սնունդը կարելի է վերցնել և ուտել, եթե այն գետնին է մնացել 5 վայրկյանից քիչ։ Ծաղրանկարում մանրէների մի ամբողջ բանակ հետևում էր այս կանոնին։ Իսկ սա մեր այս փուլի 5-րդ հարցն էր։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ