
Չարակամները մի երգ են հորինել Ջոնջո Շելվիի մասին, ըստ որի՝ ֆուտբոլիստի հետևից գալու է ՆԱ։ ՆԱ նախընտրում էր գնդակով մեկ այլ խաղ։ Անվանե՛ք ՆՐԱՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հարրի Փոթեր։
Մեկնաբանություն
Մի անգամ «Վեսթ Հեմի» երկրպագուները սկսեցին վանկարկել «Հարրի Փոթերը կգա քո հետևից»՝ ակնարկելով Շելվիի նմանությունը Վոլդեմորտին։ Ֆուտբոլիստը տրիբունաներին պատասխանեց ժպիտով, իսկ խաղից հետո ասաց, որ «Վեսթ Հեմի» երկրպագուները պարզապես նախանձում են, որ ինքը չի խաղում իրենց սիրելի ակումբում։ Դե իսկ Հարրի Փոթերը հմուտ էր քվիդիչ խաղում։
11 թիմ է խաղացել8 ճիշտ73% ճշգրտություն