Ամերիկացի գրող Բրեդ Մելցերը կարծում է, որ ՆՐԱ ստեղծման վրա ազդել է այն փաստը, որ հեղինակներից մեկի հայրը զոհվել է կողոպուտի փորձի ժամանակ։ Կարելի է ասել, որ ձեր առջև նույնպես «ՆԱ» է։ Նշեք, թե ով է ՆԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Superman

    Մեկնաբանություն

    Կա մի կարծիք, որ Սուպերմենի կերպարի ստեղծմանը գրող Ջերի Սիգելին դրդել է իր հոր մահը, ով սպանվել էր սեփական խանութի կողոպտման ժամանակ։ Մելցերը ենթադրում է, որ հենց այդ պատճառով Սիգելը հորինել է անխոցելի պողպատե մարդուն։ Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ստացել է «Սուպերմեն» մականունը իր կատարած սեյվերի շնորհիվ։ Լուսանկարում փակված է Սուպերմենի խորհրդանիշ S տառը։

    11 թիմ է խաղացել2 ճիշտ18% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ