Մանգաներից մեկի սուպերչարագործն ունի ԱԼՖԱՆԵՐԻՆ կառավարելու գերբնական կարողություն։ Մի անգամ նա հասկացավ, որ ԱԼՖԱՅԻ հետ կապը, զարմանալիորեն, աշխատում է երկու ուղղությամբ էլ, և կարողացավ կառավարել նաև մարդկանց շարժումները։ Մեկ բառով անվանե՛ք ԱԼՖԱՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ստվեր
Մեկնաբանություն
Գեկո Մորիան One Piece մանգայի չարագործներից է, ով կարողանում է կառավարել ստվերները: Սովորաբար ստվերը կրկնում է մարդու շարժումները, սակայն մանգայում պարզվում է, որ այդ կապն աշխատում է նաև հակառակ ուղղությամբ (ստվերը շարժելով՝ շարժվում է մարդը):
13 թիմ է խաղացել7 ճիշտ54% ճշգրտություն