1-4-4-2, 1-3-5-2, 1-4-3-2-1… Գոյություն ունեն ֆուտբոլային մարտավարությունների բազմաթիվ տեսակներ, իսկ նորերը հայտնվում են մինչ օրս։ Փորձեք նշել այն մարզաձևը, որտեղ արդեն 80 տարի անփոփոխ կիրառվում է 1-2-5-3 տակտիկան։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Սեղանի ֆուտբոլ, Կիկեր

    Մեկնաբանություն

    Թվերը ցույց են տալիս խաղացողների դասավորությունը խաղադաշտում։ Սովորական ֆուտբոլում տակտիկաները փոխվում են, իսկ սեղանի ֆուտբոլում ձողերի վրա ֆիգուրների դասավորությունը գործարանային ստանդարտ է և տարիներով մնում է նույնը՝ 1-2-5-3։

    9 թիմ է խաղացել3 ճիշտ33% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ