Չինական դիցաբանությունում առաջին մարդը կոչվում էր Պան-Գու: Նրա մահից հետո նրա շունչը դարձավ քամի, ձայնը՝ որոտ, աչքերը՝ արև և լուսին, արյունը՝ գետեր, մարմինը՝ բերրի հող, իսկ մարմնի մազերը՝ խոտ և ծառեր: Անվանեք մի օսկարակիր ֆիլմի անվանումով այն, թե ինչից հայտնվեցին մարդիկ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մակաբույծ

    Մեկնաբանություն

    2020 թվականին կորեական «Մակաբույծ» («Parasite») ֆիլմը հաղթեց «Օսկար»-ում՝ որպես «Լավագույն ֆիլմ»։ Իսկ չինական դիցաբանության որոշ տարբերակներում մարդիկ ծնվել են Պան-Գուի մարմնում եղած մակաբույծներից։

    Հինգշաբթի ակումբ