Վերջերս Իտալիայում դատապարտվել է 60-ամյա Աթոս Բագատինը։ Արհմիությունը դատի էր տվել նրան, քանի որ տղամարդը 28 տարի շարունակ ՉԷՐ ԱՐԵԼ ԴԱ։ Կռահելով, թե ինչ չէր արել Բագատինը, պատասխանե՛ք երկու բառով, թե ինը հարյուր օրով ԻՆՉԻ՞ դատապարտեց նրան դատարանը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Վճարովի արձակուրդի
Մեկնաբանություն
Արհմիությունը նրան դատի էր տվել, քանի որ Բագատինը 28 տարի արձակուրդ չէր վերցրել։ Ուստի իր աշխատանքից դուրս գալու կամ թոշակի անցնելու պայմանում վճարվելիք ահռելի գումարներից խուսափելու համար, նրան ուղարկեցին երկարատև վճարովի հանգստի։
13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն