Ասում են, որ պարզելու համար, թե որ ժողովուրդն է ավելի հին՝ փռյուգիացիները, թե՞ եգիպտացիները, փարավոն Փսամետիքոս Առաջինը հրամայեց երկու նորածիններին մարդկանց մեծ մասից մեկուսացնել։ Երկու տարի անց երեխաներին խնամող հովիվը լսեց ԴԱ, ինչի շնորհիվ էլ ստացվեց հարցի պատասխանը։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Առաջին բառ։

    Մեկնաբանություն

    Փարավոն Փսամետիքոս Առաջինը հրամայել էր մեկուսացնել երկու երեխաներին և սպասել, մինչև նրանք սովորեն խոսել ու արտասանեն իրենց առաջին բառը։ Պարզվեց, որ փռյուգիացիներն ավելի հին են։

    8 թիմ է խաղացել6 ճիշտ75% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ