«Ռյուրիկներ» հումորային հաղորդման ընթացքում Քրիստափոր Կոլումբոսին անվանել էին պատմության մեջ առաջին մարդը, ով ունեցել է ԱԼՖԱ: Առաջին ԱԼՖԱ-ն սպիտակ գույն ուներ, սակայն հիմա ԱԼՖԱ֊ն ձեզ հայտնի է մեկ այլ գույնով։ Անվանեք ԱԼՖԱ֊ն երկու բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Կանաչ քարտ (Ընդունելի է նաև՝ Green card)
Մեկնաբանություն
Այդպես է կոչվում նույնականացման քարտը, որը անձին ընձեռում է մշտական բնակության իրավունք ԱՄՆ-ում։ Այն նաև թույլ է տալիս աշխատել այդ երկրում։ Առաջին «կանաչ քարտերը» (green card) սպիտակ էին և ստեղծվել էին 1940 թվականի Օտարերկրացիների գրանցման օրենքի ընդունման արդյունքում։