Տասներեքերորդ դարի կեսերին, պարտված արաբները, սկսեցին ուսումնասիրել «չինական ծաղիկները»՝ դրանք հայրենիք բերելու համար։ Ենթադրություն կա, որ առաջին «չինական ծաղիկները» դուրս են եկել բամբուկի ցողունից։ Ի՞նչ ծաղիկներ են դրանք։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Հրավառություն
Մեկնաբանություն
«Չինական ծաղիկներ» արաբներն անվանում էին Չինաստանում տեսած հրավառությունը, քանի որ այն բացվում էր վառ կրակներով՝ կոկոնի նման։ Դե իսկ ճակատամարտերի ժամանակ արաբները սկսեցին հրավառությունը օգտագործել որպես թշնամու դեմ զենք։
14 թիմ է խաղացել4 ճիշտ29% ճշգրտություն