Հրեական կինոփառատոնի հումորային պաստառի վրա մենք թաքցրել ենք ԱԼՖԱՆ։ Հավելենք որ, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ԱԼՖԱՆ Իտալիան է։ Մեկ այլ հայտնի սերիալի հերոսուհի իր գտած կատվին անվանում էր ԱԼՖԱ: Գրեք ԱԼՖԱՆ կարճ բառով:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մամա/Մայր

    Մեկնաբանություն

    Այս պաստառի հեղինակը վստահ էր, որ հրեական կինոարտադրության մեջ ռեժիսորից բացի նման աթոռին պետք է նստած լիներ նաև իր ՄԱՅՐԸ, քանի որ հրեական մշակույթում ՄԱՅՐԸ կարևորագույն դերն ունի: Իտալիայում ծնված ռեժիսոր Կոպպոլայի ՄԱՅՐԸ Իտալիա Պենինոն է։ Իսկ դե հայտնի Friends սերիալի հերոսուհի Ֆիբին գտնելով կատվին կարծում էր, որ իր մոր հոգին կատվի մեջ է և նրան անվանում էր ՄԱՄԱ:

    Հինգշաբթի ակումբ