Լոնդոնի բանուկ հատվածներից մեկում թռչունների մի ընտանիք գտել է «տաքուկ մի անկյուն» և բույն է հյուսել։ Թռչուններին որոշել են չանհանգստացնել, քանի որ նրանց ներկայությունը չի խանգարում փողոցային երթևեկությանը։ Ճշգրիտ նշե՛ք, թե որտեղ էր հյուսվել այդ բույնը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
լուսացույցի վրա
Մեկնաբանություն
Պարբերաբար վառվող լամպերը լուսացույցի ներսում ջերմություն էին ստեղծում, ինչը դուր էր եկել թռչուններին։ Սկզբում ցանկանում էին հեռացնել բույնը, սակայն կենդանիների պաշտպանները պաշտպանեցին թռչունների՝ իրենց բնակավայրն ունենալու իրավունքը, մանավանդ որ դա չէր ազդում լուսացույցի աշխատանքի վրա։
16 թիմ է խաղացել4 ճիշտ25% ճշգրտություն