Ըստ որոշ տեղեկությունների՝ չափից ավելի մաքրասիրության պատճառով աճում է ալերգիայով և քրոնիկ իմունային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը։ Գիտնականները կարծում են, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է շփում միկրոօրգանիզմների հետ։ Սրա հետ կապված՝ հոդվածներից մեկի հեղինակն առաջարկում է անտեսել ԴԱ։ Անվանե՛ք ԴԱ երեք բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Հինգ վայրկյանի կանոնը

    Մեկնաբանություն

    Հոդվածի հեղինակը գտնում է, որ եթե մենք հատակից վերցնենք ու ուտենք այն սնունդը, որը հատակին է մնացել 5 վայրկյանից ավելի, դրա վրա կլինեն ավելի շատ միկրոօրգանիզմներ, բայց դեռևս բավարար քիչ՝ օրգանիզմին էական վնաս հասցնելու համար, ինչն էլ իր հերթին կբարձրացնի մարդու իմունիտետը։ Ուստի նա պնդում է անտեսել հինգ վայրկյանի կանոնը։

    11 թիմ է խաղացել6 ճիշտ55% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ