Բանտից դուրս գալուց հետո Ալ Կապոնեն տեղափոխվեց Վիսկոնսինի փոքրիկ քաղաքներից մեկը։ Ռոբերտ Շյոնբերգը պատմում է, որ Կապոնեի տեղափոխվելուց հետո քաղաքի բնակիչներն առաջին անգամ տեսան ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդին, ինչին վերաբերվեցին անվստահությամբ։ Հինգ սիմվոլով պատասխանեք, թե ի՞նչ ենք փոխարինել այս հարցում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
1000$
Մեկնաբանություն
Մինչև 1945 թվականը ԱՄՆ-ում թողարկվում էին խոշոր թղթադրամներ, այդ թվում՝ 1000 դոլարանոց թղթադրամը։ Այդպիսի թղթադրամներից մեկի վրա պատկերված էր ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը։ Ալ Կապոնեի կենսագիրը գրում է, որ տեղացի բնակիչները ընդունում էին նման թղթադրամները, սակայն միայն նախապես համոզվելուց հետո, որ «այդ անհայտ թղթերն իսկապես պաշտոնական դրամ են»։
12 թիմ է խաղացել6 ճիշտ50% ճշգրտություն