1960 թվականին Դևիդ Թրելֆոլը տեսավ, որ խաղադրույքներն ԱՅՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ մասին, որը ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ առաջիկա տասը տարվա ընթացքում, կազմում են մեկը հազարի: «Մեկ փոքրիկ ռիսկ, բայց հսկայական շահում»,- հավանաբար մտածեց նա և 10 ֆունտ խաղադրույք կատարեց: Ստո՛ւյգ պատասխանեք ի՞նչ իրադարձության մասին է խոսքը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մարդու վայրէջքը Լուսնի վրա
Մեկնաբանություն
Նիլ Արմսթրոնգի հայտնի խոսքերն են. «Մեկ փոքրիկ քայլ մարդու համար, բայց հսկայական ցատկ ողջ մարդկության համար»: Դևիդի խոսքերն ակնհայտորեն հղում են այդ արտահայտությանը:
12 թիմ է խաղացել11 ճիշտ92% ճշգրտություն