Ռոբերտ Հոլն ու Մայքլ Վուդֆորդը ապացուցում են, որ Կենտրոնական բանկը պետք է ոչ թե ղեկավարի տնտեսության զարգացման ընթացքը, այլ ՍԱՓՈՐ լինի: Չէ՞ որ տնտեսությունը վարում են միլիոնավոր սպառողներն ու բիզնեսները, իսկ Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրն է անորոշության մեջ ապագայի ճանապարհը լուսավորելը: Ո՞ր բառն ենք փոփոխել հարցի մեջ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Փարոս

    Մեկնաբանություն

    Հոլն ու Վուդֆորդը պնդում են, որ Կենտրոնական Բանկը պետք է արագ փոփոխվող ներկայի պայմաններում, ոչ թե փոփոխման ուղեծիրը տա, այլ ՓԱՐՈՍ լինի տնտեսվարողների համար, օրինակ՝ նախապես հայտարարելով տոկոսադրույքների փոփոխության մասին, այլ ոչ թե փոփոխելով դրանք պոստֆակտում հանգամանքներից ելնելով։ Սափորն ու Փարոսը անագրամմաներ են։

    Rush Pub