1. 2009 թվականի մարտի սկզբին Ռունետի կայքերից մեկում հրապարակվել էր հոդված՝ «Դրամատիկ արժեզրկում» վերնագրով։ Ո՞ր երկրի արժույթի արժեզրկման մասին էր հոդվածը։ 2. Գոյություն ունեն ԴՐԱ արևելակարիբյան, բահամյան, նամիբիական, բրունեյական, նորզելանդական,ավստրալական և կանադական տարբերակները։ Եթե արդեն հասկացել եք, թե ինչի մասին է խոսքը, միայն ածականով անվանեք դրա ամենալայն տարածում ունեցող տարբերակը։ 3. Ջոն Վինտերիխը գրում է, որ XIX դարի սկզբին ԻՔՍ-ը սկիզբ էր դնում ընդամենը չորս ճանապարհի՝ դեպի եկեղեցի,դեպի դատարան,դեպի հիվանդանոց և հետ դեպի ԻՔՍ։ Անվանեք ԻՔՍ-ը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    1. Հայաստանի 2. Ամերիկյան 3. Համալսարան

    Մեկնաբանություն

    1. Մեկնաբանություն. «դրամ»-ը Հայաստանի ազգային արժույթն է, իսկ վերնագիրը բառախաղ է՝ «դրամատիկ» (dramatic) բառի հետ։ 2. Մեկնաբանություն. Խոսքը, իհարկե,դոլարի մասին է։ Որի ամենահայտնի տեսակը ամերիկյանն է։ 3. Մեկնաբանություն. Այդ ժամանակների համալսարաններում սովորաբար գործում էին երեք հիմնական ֆակուլտետներ՝ աստվածաբանական, իրավաբանական և բժշկական։ Իսկ որոշ շրջանավարտներ կարող էին մնալ նույն հաստատությունում և դառնալ դասախոսներ։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ