Դետեկտիվ սերիալներից մեկում ոստիկանները հարցաքննում են սպանվածի հոգեբույժին։ Նկատելով, որ ոստիկաններից մեկն իրեն վատ է զգում, հոգեբույժը արագ դեղատոմս է գրում նրա համար։ Ավելի ուշ, դուրս գալով շենքից, ոստիկանը նայում է թղթին և ասում. «Պետք է դեղատնից գնեմ այս օսելտամիվիրի ֆոսֆատը»։ Դրանից անմիջապես հետո նրա գործընկերը հասկանում է, որ հոգեբույժն ինքնակոչ է: Անվանեք այն, ինչը մատնեց կեղծ բժշկին։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ընթեռնելի ձեռագիր կամ պարզապես ձեռագիր

    Մեկնաբանություն

    Բժիշկները հայտնի են իրենց սարսափելի ու անընթեռնելի ձեռագրով, որը հաճախ կարողանում են վերծանել միայն դեղագործները։ Շարքային ոստիկանը դժվար թե կարողանար միանգամից այդքան հեշտությամբ կարդալ բժշկի գրած «օսելտամիվիրի ֆոսֆատ» բարդ տերմինը։

    14 թիմ է խաղացել12 ճիշտ86% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ