Ուշադրությու՛ն, սև արկղ։ 17-րդ դարում Բրետանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ գյուղացիներին հեռվից հեշտությամբ կարելի էր նկատել՝ շնորհիվ իրենց ընտրած ատրիբուտի։ Այդ ատրիբուտի գույնը նրանք բացատրում էին իրենց ագրեսիվությամբ։ Այս բողոքի ակցիաները հայտնի են որպես ԱԼՖԱՆԵՐԻ ապստամբություն։ Տարբեր երկրներում ԱԼՖԱՅԻ զամբյուղի պարունակությունը տարբեր է. Իտալիայում այն պարունակում է թարմ ձուկ, Շվեյցարիայում՝ պանրի գլուխ, իսկ Ֆրանսիայում՝ կարագով լի փոքրիկ աման։ ԱԼՖԱՆ սև արկղում է։ Երկու բառով գրե՛ք, թե ինչ է սև արկղում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
կարմիր գլխարկ
Մեկնաբանություն
Ցուցարարների գլխին դրված կարմիր գլխարկն իսկապես հստակ երևում էր հեռվից։ Հեքիաթի այն տարբերակում, որը դուք կարդացել եք մանկության տարիներին, կարմիր գլխարկը, ամենայն հավանականությամբ, կարկանդակներ էր տանում իր տատիկին։
17 թիմ է խաղացել11 ճիշտ65% ճշգրտություն